Դուք ձեզ անապահո՞վ եք զգում ձեր ամուսնական կյանքում։։
Ունե՞ք հարցեր, ցանկանու՞մ
եք ինչ-որ մեկի հետ կիսվել։
Կա մեկը ով պատրաստ է ձեզ լսել։

Անհոգ եղեք։ Մենք կօգնենք ձեզ ձեր խնդիրներին լուծում գտնելու հարցում
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել , ձեր գաղտնիությունը ապահովված է։ Հեռախոսահամարների հղումը ստորև։

Ո՞ր դեպքում դիմել <Լսող ականջին>; Օրինակներ՝

  • Ձեր զուգընկերը վերահսկում է ձեր գործողությունները, ձեր հագուկապը, ձեր հեռախոսը, ձեր սոց-ցանցերի էջերը, ձեր շրջապատը…
  • Չեք կարող շփվել կամ հանդիպել ձեր ընտանիքի անդամներին կամ ընկերներին ձեր ցանկացած պահին։ Դուք ձեզ մենակ եք զգում։
  • Ձեզ արգելում են ձեր ազատ տեղաշարժը՝ ելումուտը։
  • Ձեզ արգելում են աշխատել, լեզվի դասերի և այլ դասընթացների հաճախել։
  • Ձեզ և ձեր երեխաներին վերաբերող հարցերում ոչ-ոք ձեր կարծիքը հաշվի չի առնում։
  • Ձեր զուգընկերը սպառնում է ձեզ զրկել փաստաթղթերից և երեխաներից։
  • Ձեզ արգելում են տնօրինել ձեր դրամական միջոցներին ըստ ձեր ցանկության։
  • Ձեզ արգելում են հարաբերություն ունենալ ձեր ընտրյալի հետ։
  • Ձեզ ծեծում են։
  • Ձեզ ստիպում են սեռական հարաբերություններ ունենալ
  • Դուք ենթարկվում եք ոտնձգությունների և ոչ-ոքի չեք կարող դիմել։
  • Ձեզ արգելում են օգտագործել հակաբեղմնավորիչներ։
  • Դուք ձեզ զգում եք հուսահատ։
  • Կորցրել եք ինքնավստահությունը։
  • Դուք ձեզ ոտնահարված եք զգում
  • Ձեզ փակի տակ են պահում։
  • (..)

Սրանք ֆիզիկական, սեքսուալ, ֆինանսական, հոգեբանական և էմոցիոնալ բռնության օրինակներ են։ Դուք հաճախ վախեր ունեք և դա ազդում է ձեր և ձեր երեխաների առողջության վրա։ Դուք կարիք ունեք։

Դուք կարող եք տարբեր միջոցներով այս իրավիճակը բարելավել

  • Դուք կարող եք տեղեկություններ փնտրել, ինչ-որ մեկին զանգել կամ ինչ-որ տեղ գնալ։
  • Դուք իրավունք ունեք ձեր իրավիճակին համապատասխան օգնություն ստանալ
  • Ոչ ոք ձեզ չի կարող պարտադրել անել այն, ինչ դուք չեք ցանկանում։

Կան մարդիկ ովքեր պատրաստ են ձեզ լսել և միասին լուծումներ գտնել։ Ձեր գաղտնիությունը ապահովված է։ Ստորև կարող եք գտնել տվյալները։

Նաև ձեր երեխաների հետ կապված հարցերով կարող եք նշված հեռախոսահամարներով զանգահարել։ Դուք իրավունք ունեք տեսնել ձեր երեխաներին և ոչ-ոք չի կարող զրկել ձեզ այդ իրավունքից։

Դուք ուզում եք իմանալ, թե ի՞նչ կարող եք անել։

Ձեր իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու համար կարևոր է իմանալ ձեր հնարավոր տարբերակները և իրավունքները։ ձեզ կտա տեղեկություն հնարավոր բոլոր լուծումների վերաբերյալ՝ ապահովելով ձեր գաղտնիությունը։ Հեռախոսահամարների հղումը ստորև։

Տեղեկություններ կարևոր ծառայությունների մասին կարող եք գտնել ստորև՝ իդեռլանդերեն և Ֆրանսերեն լեզուներով։

Ի՞նչ կարող եք անել։

Ու՞մ կարող եք դիմել։

Կապ հաստատեք <Լսող ականջի> հետ ձեր մայրենի լեզվով։

Դուք մենակ չեք և կա մեկը ով պատրաստ է ձեզ լսել։ Հղում դեպի հեռախոսահամարներ։

Սոցիալական աջակցություն և ընդհանուր տեղեկություն

Բռնության դեպքում կարող եք զանգահարել 1712 անվճար հեռախոսահամարին կամ նամակ գրել էլեկտրոնային փոստին։ Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքումwww.1712.be Դուք կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 0800 30 030 (Ֆրանսերեն) կամ այցելել հետևյալ կայք։ www.ecouteviolencesconjugales.be

Զանգեք կամ կապ հաստատեք Ընդհանուր Բարեկեցության Կենտրոնի (CAW)-ի հետ։ Այստեղ կլսեն ձեզ և կօգնեն լուծումներ գտնելու հարցում։ CAW-ի հետ կապ հաստատելը անվճար է և ձեր գաղտնիությունը ապահովված է։ CAW ծառայությունը գործում է ողջ Ֆլանդրիայում։www.caw.be Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝078 150 300

Եթե հարցեր ունեք՝ կապված օգնության, հոգեբանական աջակցության, իրավաբանական խորհրդի և այլ հարցերով, դուք կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 0800 30 030 (Ֆրանսերեն) կամ այցելել հետևյալ կայք www.ecouteviolencesconjugales.be

Յուրաքանչյուր քաղաք և համայնք ունի իր սեփական OCMW-ն՝ Հանրային Սոցիալ-Բարեկեցության Կենտրոն, որը տրամադրում է բազմատեսակ ծառայություններ։ Եթե սոցիալական օգնության կարիք ունեք, ապա կարող եք դիմել ձեր համայնքի OCMW-ին։ Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում՝www.belgium.be/nl/familie/sociale_steun/ocmw

Եթե օգնության կարիք ունեք ձեր բնակավայրում, ապա կարող եք դիմել հետևյալ կայքին՝www.desocialekaart.be

Ապաստանի (կացարանի) համար

Տարբեր ապաստարանների, ամբուլատորիայի և կանանց ապաստանների մասին տեղեկություններ կարող եք ձեռք բերել 1712 հեռախոսահամարի հետ կապ հաստատելով՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ ժամը 9։00-ից մինչև 17։00, ինչպես նաև CAW-ի միջոցով։ Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում՝ www.caw.be www.ecouteviolencesconjugales.be\maisons.php կամ զանգահարել 0800 30 030 (Ֆրանսերեն լեզվով)։

Իրավական տեղեկատվություն

Իրավական խորհրդի և աջակցության համար կարող եք դիմել փաստաբանին։ Առաջին խորհրդակցությունը միշտ անվճար է։ Եթե դուք անվճարունակ եք, ապա կարող եք օգտվել անվճար փաստաբանի ծառայությունից (pro-deo advocaat)։ Հավելյալ տեղեկություններ կարող եք ձեռք բերել հետևյալ կայքերում՝

Տեղեկատվություն ձեր կացության վերաբերյալ

Ընտանեկան բռնության տուժածները պետք է պաշտպանված լինեն, նույնիսկ Բելգիայում ընտանիքի միավորման կարգավիճակում գտնվելու դեպքում։ Ճշտեք, թե ինչ քայլեր պետք է կատարեք դուք կամ ձեր օտարերկրացիների գործերով զբաղվող փաստաբանը, քայլ արեք ձեզ պաշտպանելու և Բելգիայում ձեր կացության իրավունքի համար։ Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքերումwww.cire.be. կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարին: +32 (0)2 629 77 10

Փաստաբանների, կացության իրավունքի փաստաթղթերի, ձեր օտարերկրացիների իրավունքների և միջազգային ընտանեկան իրավունքի համար (օրինակ երբ դուք կամ ձեր զուգընկերը ունեք արտասահմանյան անձնագիր կամ չունեք մշտական վիզա) այցելեք հետևյալ կայք՝ www.integratie-inburgering.be/juridische-dienstverlening կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարին՝ 02 205 00 55։ Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքերում՝ www.agii.be/thema/vreemdelingenrecht-internationaal-privaatrecht www.progresslaw.net

Ոստիկանություն և բժշկական օգնություն

Յուրաքանչյուր գանգատի դեպքում այցելեք բժշկի կամ հիվանդանոց, անցեք բժշկական հետազոտություններ և խնդրեք ձեր բժշկին այն պահել իր մոտ։ Ձեր բժիշկը տեղեկացված է, թե ինչպես պետք է օգնել ընտանեկան բռնություններից տուժածներին։ - Մանրամասն տեղեկություններ ձեր տար

www.politie.be/nl

Եթե շատ շտապ օգնության կարիք ունեք, օրինակ՝ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ, ապա զանգահարեք ոստիկանություն 101 հեռախոսահամարով։ Ոստիկանությունը պարտավոր է ձեզ օգնել։ - Շտապ բժշկական օգնության կարիք ունենալու դեպքում զանգահարեք արտակարգ իրավիճակներին 112 հեռախոսահամարով։

Ընդհանուր տեղեկատվությունների համար

Տեղեկություն զուգընկերոջ կողմից ենթարկված բռնության մասին։:

Զուգընկերոջ դեմ բռնություն գործադրելը ենթակա է պատժի։

Եթե ցանկություն ունեք հետագայում բողոք ներկայացնել ոստիկանություն, ապա հետևեք ստորև բերված որոշ խորհուրդների՝

  • Ձեզ հետ բերեք բժշկի կամ հիվանդանոցի կողմից տրված բժշկական զննումների փաստաթղթերը,
  • Ձեզ հետ վերցրեք ունեցած բոլոր ապացույցների պատճենները կամ նկարները, փաստաթղթեր, վկայականներ, օրինակ բժշկի նամակներ, նկարներ և այլն։ Պահեք բնօրինակները կամ խնդրեք ձեր բժշկին պահել այն իր մոտ։
  • Ձեր հայտարարությունների տակ ստորագրելուց առաջ ուշադիր կարդացեք այն։ Մի՛ շտապեք և, եթե ինչ-որ բան չեք հասկանում, խնդրեք որ այն մի փոքր ձևափոխեն։
  • Խնդրեք ձեր հայտի պատճենը, գործի համարը և այն մարդու անունը ով ձեր ներկայացրած բողոքը գրանցել է։ Այս տվյալները կարող եք նաև օգտագործել , եթե հետագայում ցանկանաք բողոք ներկայացնել ամուսնալուծվելու կամ ոչ համատեղ ապրելու դեպքում։

Եթե ապահով կացարան եք փնտրում՝

  • Նախապես մտածեք, որ ձեր և ձեր երեխաների բոլոր կարևոր փաստաթղթերը պատրաստ ունենաք՝ անձնագրերը, երեխաների նպաստի համարը։ Եթե ամուսնացած եք, ապա ամուսնության վկայականը և ամուսնական պայմանագրի պատճեն։ Եթե համատեղ եք ապրում, ապա ձեր կամ երկուսիդ համատեղ գնած ապրանքների գնման կտրոնները, որոնք ձեզ են պատկանում (բանկային հաշիվ, անդորրագրեր), բժշկական վկայականներ՝ վնասվածքների կամ սպիների վերաբերյալ։
  • Եթե հնարավոր է, ապա նախապես որոշակի գումար խնայեք, որպեսզի կարողանաք բնակարանի վարձի կամ տրանսպորտի գումարը վճարել։ Նախապես տեղյակ պահեք ձեր ընկերներին կամ ծանոթներին ձեր այցելության մասին։
  • Նախապես պատրաստ ունեցեք պայուսակ՝ ձեր շորերով և անհրաժեշտ իրերով, թողեք այն ձեր հարևանի կամ վստահելի անձի մոտ, որպեսզի կարողանաք անհրաժեշտության դեպքում տանից հեռանալ։
  • Պատրաստ ունեցեք նաև ձեր անձնական ունեցվածքը՝ ձեր ոսկեղենը, արժեքավոր իրերը․․․
  • Եթե ունեք ձեր անձնական ավտոմեքենան, ապա նախապես բեռնեք այն այնպիսի իրերով, որոնք անհրաժեշտ են ձեր ապահովության համար։
  • - Ամուսնալուծության դեպքում նախապես ունեցեք ձեր տան սենյակների և կահույքի նկարները և այլն։
  • Հեռանալու դեպքում բանկում նախապես ստորագրեք արգելափակում՝ ձեր զուգընկերոջը, որպես ձեր վստահված անձ, զրկել իր լիազորություններից
  • Փոստատանը խնդրեք, որպեսզի ձեր նամակները ուղարկեն ձեր նոր բնակության վայր կամ պահեն իրենց մոտ։ Փոստատունը իրավունք չունի ձեր նոր հասցեն ուրիշին տրամադրելու։

Աղբյուր՝ www.vzwzijn.be/upload/docs/ZIJN_folder2_slachtoffervanpartnergeweld.pdf